Անկախության տոնին առաջին անգամ կհանձնվի շախմատի Երևանի գավաթը
18-09-2020 14:25:49 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 19:00-ին, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի կունենա Երևանի գավաթի առաջնության արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը (հասցե՝ Խանջյան 50):
Գավաթի հանձնմանը կմասնակցեն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, շախմատիստներ: Շախմատի Երևանի գավաթի խաղարկությունն անցկացում է առաջին անգամ և կազմակերպվում է Երևանի շախմատի ֆեդերացիայի կողմից: Գավաթը հաղթողին կհանձնի Հայկ Մարությանը:
Նույն օրը՝ ժամը 13:00-ից մինչ 18:00-ն, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կընթանան եզրափակիչ անցած շախմատիստների խաղերը