Կոնֆերանս Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում


Կոնֆերանս Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում

  • 18-09-2020 17:44:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սեպտեմբերի 18-ին անցկացվել է կոնֆերանս` «Ինքնասպանություն կատարելու պատճառները և կանխարգելման ուղիները: Զինծառայողների սոցիալական պաշտպանության երաշխիքները որպես նյարդահոգեկան լարվածության թոթափման կարևոր գործոն» թեմայով:
 
Կոնֆերանսին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, զորամիավորումների, զորամասերի հրամանատարների` բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալներ, սպա-հոգեբաններ, ռազմական ոստիկանության, քննչական կոմիտեի ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկա են եղել նաև թեմային առնչվող հիմնախնդիրներին քաջատեղյակ քաղաքացիական մասնագետներ:
 
ՀՀ ԶՈՒ ԲՀԱ վարչության կազմակերպած կոնֆերանսը միտված էր ներկայացնելու զինծառայողների բարոյահոգեբանական կայունության ամրապնդման ոլորտում զորքերի հոգեբանական ապահովման գործառույթները, զորամասերում իրականացվող աշխատանքները: Բանախոսներն իրենց ելույթներում անդրադարձել են վերջին շրջանում զինված ուժերում արձանագրված ինքնասպանության դեպքերին, դրանց պատճառներին ու նպաստող պայմաններին, ընդգծել ուսումնասիրությունների արդյունքում հաստատված կանխարգելման միջոցառումների, խնդիրների լուծման արդյունավետ ուղիների ներդրման կարևորությունը:
 
Քննարկումների արդյունքում որոշվել է վերլուծել կոնֆերանսի մասնակիցների ելույթները, մշակել դեպքերի և պատահարների կանխարգելման ամբողջական համակարգ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն