ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի» մասնագետները մասնակցել են Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի համաժողովին


ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի» մասնագետները մասնակցել են Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի համաժողովին

  • 18-09-2020 17:48:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
 
Տեսակոնֆերանսի միջոցով կայացել է Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի 18-րդ համաժողովը, որին մասնակցել են Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի անդամներ և լիազորված ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից, Ղազախստանի Հանրապետությունից, Ղրղզստանի Հանրապետությունից, Տաջիկստանի Հանրապետությունից, Ուզբեկստանի Հանրապետությունից, Մոլդովայի Հանրապետությունից, Ադրբեջանի Հանրապետությունից, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներ։ Նախագահողի իրավունքով՝ կոնֆերանսի պաշտոնական բացումը կատարել է Ռուսաստանի Դաշնության Բնապահպանական, տեխնոլոգիական և միջուկային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Ալյոշինը։
 
Հայաստանը ներկայացրել է Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Մեր երկրում այս ոլորտի բարեփոխումների շուրջ ելույթով հանդես է եկել ՏԱԱԿ տնօրեն, ԱՊՀ անդամ պետությունների տեխնիկական անվտանգության ոլորտի միջպետական խորհրդի անդամ Վարդան Գևորգյանը։ Վերջինս տեղեկացրել է, որ ՀՀ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում 2020թ․-ի հուլիսի 9-ին կատարված լրացումներով և փոփոխություններով սահմանվել է լիազոր մարմնի՝ Արտակարգ իրավիճակների նախարարության իրավասությունները տեխնիկական անվտանգության ոլորտում։ Այդ փոփոխությունների համաձայն՝ լիազոր մարմնի որոշ գործառույթներ վերապահվել են նորաստեղծ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին։
 
Քննարկվել են նաև արդյունաբերական անվտանգության պետական վերահսկողության կազմակերպման մեթոդոլոգիային, արդյունաբերական անվտանգության ոլորտում երիտասարդ մասնագետների և փորձագետների որակավորմանն առնչվող հարցեր։
 
Ելույթներից հետո համաժողովի անդամներն ամփոփել են նիստի արդյունքները։ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play