Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և HSBC Հայաստանը համատեղ ծրագրի միջոցով արձագանքել են COVID-19 համավարակի արդյունքում ստեղծված տնտեսական հետևանքներին


Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և HSBC Հայաստանը համատեղ ծրագրի միջոցով արձագանքել են COVID-19 համավարակի արդյունքում ստեղծված տնտեսական հետևանքներին

  • 18-09-2020 18:00:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
 
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արձագանքման միջոցառումներ COVID-19-ին» ծրագրի շրջանակներում 2020թ. հուլիս-օգոստոս ամիսներին Գեղարքունիքի մարզի 32 ընտանիքների տրամադրեց աջակցություն, ինչը վերջիններիս կընձեռի տնտեսական գործունեություն ծավալելու արդյունքում որոշակի եկամուտ ստեղծելու և երկարաժամկետ կտրվածքով կենսապահովման խնդիրները հաղթահարելու հնարավորություն:
 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում բնակվող խոցելի ընտանիքներից ընտրվեցին ծրագրի շահառուներ: Ընտանիքների ֆինանսական և/կամ բնաիրային եկամուտների ապահովման նպատակով իրականացվեց կարիքների, կարողությունների և ռեսուրսների գնահատում։
 
Արդյունքում 28 ընտանիքներ անասնապահությամբ զբաղվելու համար ստացան խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ, թռչուններ, 3 ընտանիքներ՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար գյուղտեխնիկա և 1 ընտանիք՝ կարուձևով զբաղվելու տեխնիկա։
 
Հայկական Կարմիր խաչի ընկերության և  HSBC Հայաստանի համագործակցության շրջանակներում HSBC Հայաստանի կողմից հետագայում նախատեսվում է նաև կամավորական սկզբունքով դասընթացների կազմակերպում ստարտափ բիզնես վարելու թեմայով, որի արդյունքում ծրագրում ներգրավված  ընտանիքները ձեռք կբերեն նոր գիտելիքներ և հմտություններ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play