Կրակոցներ Երևանում. նախնական տեղեկություններով, 33-ամյա տղամարդը կրակել է մի քանի անձանց ուղղությամբ. shamshyan.com

19-09-2020 13:00:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կրակոցներ են հնչել Երևանի Պարոնյան փողոցում գտնվող «Դվին» հյուրանոցի դիմաց: Այս մասին ահազանգը ոստիկանության կենտրոնական բաժին ստացվել է Ժամը 00։30-ի սահմաններում: Այս մասին տեղեկացնում է  shamshyan.com-ն ու նշում, որ «Դվին» հյուրանոցի դիմաց հնչած կրակոցներին նախորդել է առվիճաբանություն:
 
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել
է դեռևս չպարզված ատրճանակի պահեստատուփ, որի մեջ եղել է 8 հատ 9մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ 9 մմ տրամաչափի չկրակված փամփուշտ և 1 հատ 9 մմ տրամաչափի պարկուճ։ 
 
Ըստ աղբյուրի, պարզվել է, որ Երևանի բնակիչ՝ 33-ամյա Գեղամ Կ-ն բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, դեռևս չպարզված հրազենից կրակոց է արձակել Երևանի բնակիչ՝ 27-ամյա Դավիթ Պ-ի, ինչպես նաև ինքնությունը չպարզված մի քանի անձանց ուղղությամբ։
 
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Դավիթ Պ-ին, Գեղամ Կ-ին և մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
 
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն։ 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 223 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար