Այսօր մենք տոնում ենք ազգովի՝ որպես անբաժանելի մի մարմին և անսասան մի ուժ.Արայիկ Հարությունյան

21-09-2020 09:58:11   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն



Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ՝ այն հրապարակելով նաեւ իր ֆեյսբուքյան էջում:
 
Ուղերձում ասվում է.
 
Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Թանկագի՛ն քույրեր ու եղբայրներ,
 
Շնորհավորում եմ հայ ժողովրդի պետական և ազգային կարևորագույն տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
 
Այսօր տոնում ենք Հայաստանի Հանրապետության 29-րդ տարեդարձը, տոնում ենք ազգովի՝
որպես անբաժանելի մի մարմին և անսասան մի ուժ, լեցուն սեփական ճակատագիրը կերտողի հաստատակամությամբ ու վճռականությամբ, խիզախ ու աննկուն: Տոնում ենք՝ որպես ժողովրդավարության, մարդասիրության ու համամարդկային արժեքների հաղթանակ:
 
Այս բոլոր տարիների ընթացքում մենք բազմիցս ապացուցել ենք, որ տերն ենք մեր բազմադարյա պատմության և գալիք սերունդների ապագայի, հանուն ազատության մղած պայքարի և այդ պայքարում տարած փառավոր հաղթանակի: Տերն ենք և պատասխանատուն:
 
Ուրեմն, եկեք միասին կառուցենք, շենացնենք ու զորացնենք մայր Հայաստանը, որը պապենական տուն է և օջախ յուրաքանչյուր հայի համար, աշխարհի որ ծայրում էլ նա լինի: Բոլորիս պարտքն է՝ անել ամեն ինչ, որպեսզի միշտ խաղաղություն ու բարօրություն տիրի մեր օջախներում և Հայրենիքում:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 148 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար