Այսօր դժվարին օրեր ենք ապրում, բայց վստահ եմ՝ միահամուռ ուժերով կհհաղթահարենք նաև այս մարտահրավերը. Արսեն Թորոսյան


Այսօր դժվարին օրեր ենք ապրում, բայց վստահ եմ՝ միահամուռ ուժերով կհհաղթահարենք նաև այս մարտահրավերը. Արսեն Թորոսյան

  • 21-09-2020 10:05:00   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
 
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շնորհավորանքի խոսքն Անկախության տոնի առթիվ
 
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ:
 
29 տարի առաջ հայ ժողովուրդը միահամուռ կերպով ընտրեց դժվարություններով լի այս ճանապարհը:
 
Միասնության ամենավառ, անկասկած, ամենաճիշտ ուղին վերահաստատվեց 2 տարի առաջ` մեր հպարտ ու պահանջատեր ժողովրդի շնորհիվ, երբ հայտարարեցինք, որ մենք ենք մեր ներկայի ու գալիքի տերը, որ կարող ենք ստեղծել ու արարել, պատասխանատվություն կրել մեր քայլերի ու որոշումների համար:
 
Այսօր դժվարին օրեր ենք ապրում` կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված, սակայն, վստահ եմ, որ կրկին միահամուռ ուժերով կարող ենք հաղթահարել նաև այս մարտահրավերը:
 
Մաղթում եմ մեր ժողովրդին առողջություն ու բարեկեցություն մեր անկախ և ինքնիշխան հայրենիքում:
Նոյյան տապան  -   Հասարակություն