Սի Ծինփինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առիթով


Սի Ծինփինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առիթով

  • 21-09-2020 10:16:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ:
 
Չինաստանի նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է.
 
«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդի, կառավարության և անձամբ իմ անունից իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի բարեկամ ժողովրդին:
 
Չինաստանն ու Հայաստանն ավանդաբար բարեկամական երկրներ են, որոնք միմյանց հաստատուն աջակցություն են ցուցաբերում երկու երկրների առանցքային շահերից բխող հարցերում: COVID-19 համավարակի դեմ համատեղ պայքարն արտացոլում է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակն ու մեր ժողովուրդների միջև եղած խոր ու անկեղծ բարեկամությունը:
 
Ես մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր գործադրել՝ բազմաոլորտ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար»:  
 
: « ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն