Ծաղիկներ՝ Վ. Սարգսյանի, Ա. Օզանյանի շիրիմներին, ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հուշահամալիրին (լուսանկարներ)


Ծաղիկներ՝ Վ. Սարգսյանի, Ա. Օզանյանի շիրիմներին, ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հուշահամալիրին (լուսանկարներ)

  • 21-09-2020 11:50:32   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ և հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
 
ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
 
Կառավարության լրատվական ծառայությունը հրապարակել է նաեւ լուսանկարներ.
 
Նոյյան տապան  -   Հասարակություն