Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին և վարչապետին

21-09-2020 13:37:02   | Բելոռուս  |  Մամլո հաղորդագրություն



Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուսական ժողովրդի և իր անունից շնոր
հավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ ՀՀ անկախության տոնի առթիվ:
 
Արմեն Սարգսյանին ուղղված շնորհավորական ողերձում Բելառուսի նախագահն ասում է, որ ապավինելով բարեկամության ամուր ավանդույթներին և փոխշահավետ գործընկերության սկզբունքներին ՝ Բելառուսը և Հայաստանը հետեւողականորեն զարգացնում են քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար համագործակցությունը:
 
«Մեր երկրները կապված են ամուր բարեկամական հարաբերություններով, փոխադարձ միտվածությամբ` ուղղված կառուցողական քաղաքական երկխոսության զարգացմանը, ինչպես նաև բոլոր ոլորտներում արդյունավետ գործընկերությանը»,- ասել է Լուկաշենկոն:
 
Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում Ալեքսանդր Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ հետագա համատեղ աշխատանքը կապահովի դրական դինամիկան երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում նոր փոխշահավետ նախագծերի իրականացմանը և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության ներուժի բացահայտմանը:
 
Այս մասին հայտնում են Բելառուսի նախագահի մամուլի ծառայություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 137 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար