ՀՀ նախագահը Անկախության տոնին պարգևատրում է տարբեր բնագավառների ներկայացուցիչների

21-09-2020 15:45:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հայաստանի Հանրապետության
Անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ  նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունները, բարձրագույն պարգևներ, կոչումներ է շնորհում տարբեր բնագավառների ներկայացուցիչների՝ զինվորականների, բժիշկների, ոստիկանների, մշակութի գործիչների:
 
Տարբեր ոլորտներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած անձանց Հանրապետության նախագահը պարգևներ է հանձնում սեպտեմբերի 21-ին իր նստավայրում:
 
Պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
 
Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 29-րդ տարեդարձը: 29 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «Այո´»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95% մասնակցության պարագայում ընտրողների 99.5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:
 
Video Player
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 134 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար