Ինդոնեզիայի նախագահը ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Արմեն Սարգսյանին


Ինդոնեզիայի նախագահը ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Արմեն Սարգսյանին

  • 21-09-2020 15:55:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոն:
 
Ընդգծելով, որ այս տարի նշվում է Հայաստանի և Ինդոնեզիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 28-ամյակը՝ նախագահ Վիդոդոն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման վստահություն է հայտնել:
 
Ինդոնեզիայի նախագահը վերհիշել է 2020 թ. հունվարին Արաբական Միացյալ Էմիրություններում նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը, որի ժամանակ համաձայնություն էր ձեռք բերվել ընդլայնելու համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծարար կրթության, նորարարությունների ոլորտներում և հույս է հայտնել, որ երկու երկրները կյանքի կկոչեն երկկողմ գործակցությունը խթանելու հանձնառությունը:
 
Նախագահ Վիդոդոն իր բարեմաղթանքներն է հաղորդել նախագահ Սարգսյանին և Հայաստանի ժողովրդին:
 
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն