Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ


Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ

  • 21-09-2020 15:30:01   | Հայաստան  |  Հասարակություն

 Հանրապետությունում սեպտեմբերի 21-ին և 23-24-ն առանձին շրջաններում, 22-ին և 25-26-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:  Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
 
Երևան քաղաքում սեպտեմբերի 21-ի ցերեկը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին և 26-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Նոյյան տապան  -   Հասարակություն