Արմեն Սարգսյանը գեներալ-մայորի և գեներալ-լեյտենանտի կոչումներ է շնորհել մի շարք զինվորականների

21-09-2020 16:33:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Արմեն Սարգսյանի հրամանագրերով մի շարք զինվորական
ներ արժանացել են գեներալ-մայորի և գեներալ-լեյտենանտի կոչումների։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Քոչունցին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Ռոմիկ Մարգարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալբերտ Բաղդասարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Մհեր Շիրինյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ, գնդապետ Արմեն Լալայանին շնորհվել գեներալ-մայորի զինվորական կոչում:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 145 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար