Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Էստոնիայի նախագահը


Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Էստոնիայի նախագահը

  • 22-09-2020 10:15:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը: 
 
«Քանի որ բոլորս դիմակայում ենք կորոնավիրուսի համավարակի պատճառով ի հայտ եկած մարտահրավերներին, ցանկանում եմ իմ աջակցության խոսքը հղել Հայաստանի ժողովրդին: Այս ամենը ցույց է տալիս, թե որքան կախված ենք մեկս մյուսից և ապացուցում, որ լուծումները կարող են գտնվել միայն սերտ համագործակցության պայմաններում:
 
Հուսով եմ՝ մեր երկրները կշարունակեն համատեղ աշխատանքը՝ ընդլայնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպություններում, ինչպիսին է Միավորված ազգերի կազմակերպությունը:
 
Հուսով եմ նաև, որ երբ համավարակը կդառնա վերահսկելի, հնարավորություն կունենամ ողջունել Ձեզ Էստոնիայում»,- մասնավորապես ասված է Էստոնիայի նախագահի շնորհավորական ուղերձում:
 
 ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն