ՌԴ առողջապահության նախարարությունը թույլատրել է կորոնավիրուսի դեմ եւս մեկ պատվաստանյութ փորձարկել

22-09-2020 11:51:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



ՌԴ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկում Է թույլատրել, որը մշակվել Է Չումակովի կենտրոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է գերատեսչության մամուլի ծառայությունը:
 
Պատրաստուկի փորձարկումներին կմասնակցի ավելի քան երեք հազար մարդ, ինչը համապատասխանում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջներին, նշել են նախարարությունում: Թեստովորումը մոտ ժամանակներս կսկսվի Կիրովում, Սանկտ-Պետերբուրգում եւ Նովոսիբիրսկում: Կամավորները պատվաստումից հետո
16 օր մեկուսացման մեջ կգտնվեն ստացիոնարում:
 
«Մենք հույս ունենք կլինիկական փորձարկումներն ավարտել ընթացիկ տարվա նոյեմբերին»,-ասել Է Չումակովի կենտրոնի գլխավոր տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Այդար Իշմուհամետովը, որի խոսքերը մեջբերվում են հաղորդագրության մեջ:
 
Կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութը Ռուսաստանը գրանցել Է օգոստոսին: Այն մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Դա լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար:
 
Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: Զանգվածային պատվաստումը կսկսվի պատրաստուկի արտադրության ավելացման եւ հետգրանցումային հետազոտությունների տվյալների հավաքման համեմատ:
 
Ռուսաստանում զուգահեռ անցկացվում են եւս երեք պատվաստանյութերի փորձարկումներ, որոնք մշակվում են «Վեկտոր» կենտրոնի, չինական Sinopharm-ի եւ անգլո-շվեդական AstraZeneca-ի կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 249 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար