Արա Այվազյանը ներկայացրել է «Ներիր Էրգիր» երգի տեսահոլովակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

22-09-2020 13:31:53   | Հայաստան  |  Հասարակություն





Ազգագրական երգերով հանդես եկող երգիչ Արա Այվազյանն իր հանդիսատեսին է ներկայացրել  «Ներիր Էրգիր» երգի տեսահոլովակը։ Երգը ստեղծվել է դեռևս 2013 թվականին, խոսքերի հեղինակը  Մարսետ Սիրունյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Արա Այվազյանը, գործիքավորել է Գարեգին Առաքելյանը։
 
Արա Այվազյանը մտադրություն է ունեցել  երգը թողարկել
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվել։ Այս տարի ապրիլի 24-ին նախատեսված էր ներկայացնել այս երգի հիման վրա տեսահոլովակ, բայց համավարակով պայմանավորված հետաձգվել է։ Երկար սպասումից հետո օգոստոս ամսին նկարահանվել է տեսահոլովակ, որի ռեժիսորն է էդգար Ղուկասյանը  (EDGAR Pro) , ով նաև հանդիսանում է
երգչի պրոդյուսերը։
 
Արա Այվազյանը երգը կատարում է  իր աշակերտ Անդրանիկ Հակոբյանի հետ։ Ռուսաստանում գործող իր երաժշտական դպրոցի ընդունելության քննության ժամանակ Արան նկատել է Անդրանիկ Հակոբյանի տաղանդը, ով երգել է հենց «Ներիր Էրգիր» 
երգը, և որոշել է երկու սերունդների համադրություն անել։  Հին և նոր սերունդների համադրությունը գեղեցիկ կերպով ներկայացվում է տեսահոլովակում: 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 271 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար