Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 210 նոր դեպք․ ապաքինվել է 350 քաղաքացի


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 210 նոր դեպք․ ապաքինվել է 350 քաղաքացի

  • 23-09-2020 11:06:14   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում սեպտեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47877 դեպք, որոնցից 43026-ն` առողջացած: 
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3617 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 2256 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 268322 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 210 նոր դեպք և 350 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 942 (ավելացել է ևս 4-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 87 տարեկան տղամարդ և 90, 75, 54 տարեկան կանայք: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
 
Արձանագրվել է ևս մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 292 է:
Նոյյան տապան  -   Հասարակություն