Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոս ընդունեց Ղպտի համայնքի առաջնորդը

23-09-2020 11:58:19   | Լիբանան  |  Մամլո հաղորդագրություն



Երէկ՝ Երկուշաբթի, 22 Սեպտեմբեր 2020-ին, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց այցելութիւնը Լիբանանի մէջ ղպտի համայնքի առաջնորդ Հայր Քիմոնը:
 
Հանդիպման ընթացքին առաջնորդ հայր սուրբը ղպտի եկեղեցւոյ պետ Ն.Ս. Թաուատրոս պապին
եղբայրական ողջոյնները փոխանցեց Վեհափառ Հայրապետին։ Այս առիթով, ան նաեւ բացատրութիւններ ու տեղեկութիւններ տուաւ Նորին Սրբութեան Լիբանանի մէջ ղպտի համայնքին մասին: Հայրապետը, իր կարգին, իր եղբայրական ողջոյնները փոխանցեց Թաուատրոս պապին եւ հայր սուրբին յաջողութիւն մաղթեց իր նոր առաքելութեան մէջ:
 
Հանդիպման աւարտին, առաջնորդ հայր սուրբը Թաուատրոս պապին կողմէ սրբապատկեր-յուշանուէր մը յանձնեց Վեհափառ Հայրապետին, իսկ Նորին Սրբութիւնը՝ հայկական խաչ:
 
Յայտնենք, որ նոր առաջնորդը ծանօթ է միջ-եկեղեցական ու միջ-կրօնական յարաբերութեանց եւ Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդին մէջ լայն գործունէութիւն ունեցած է:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 166 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար