Իրականացվել է միջազգային ստանդարտի ամենամյա գնահատում․ ՍԱՏՄ


Իրականացվել է միջազգային ստանդարտի ամենամյա գնահատում․ ՍԱՏՄ

  • 23-09-2020 16:04:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում օրերս անցկացվել է միջազգային հավատագրման ամենամյա գնահատման հերթական գործընթացը: Իրականացվել է լաբորատոր գործունեության ու կարողությունների համապարփակ վերագնահատում, ինչպես նաև ISO/IEC 17025-2017 ստանդարտի պահանջին համապատասխանության գնահատում: Որևէ անհամապատասխանություն չի հայտնաբերվել: Այս մասին տեղեկացրին ՍԱՏՄ-ից։
 
Հավատարմագրման գործընթացն անցկացրած՝ Ամերիկայի ստանդարտների ինստիտուտի (ANSI) հավատարմագրման ազգային մարմնի (ANAB) գնահատող-փորձագետ Ալան Լաֆֆինը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք ու նորանոր ձեռքբերումներ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն