Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 44.2 հա տարածքում բռնկված հրդեհները


Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 44.2 հա տարածքում բռնկված հրդեհները

  • 24-09-2020 10:50:38   | Հայաստան  |  Հասարակություն

ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 23-ին 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: 
 
 Երևանի Ավան վարչական շրջանում՝ 300 քմ,
 
Արագածոտնի մարզի Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին՝ 3 հա,
 
Արարատի մարզի Ղուկասավան գյուղում՝ 400 քմ,
 
Արմավիրի մարզի Արևաշատ գյուղում՝ 2000 քմ,
 
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 3000 քմ, Առինջ գյուղում՝ 4000 քմ,
 
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում՝ 40 հա,
 
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 2000 քմ։
 
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 44.2 հա։
 
ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն