«Ալագյազ» զորավարժարանում մեկնարկել է «Կովկաս-2020» զորավարժության կրակային փուլը

24-09-2020 11:54:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



«Ալագյազ» զորավարժարանում մեկնարկել է «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության կրակային փուլը Հարավային ռազմական օկրուգի և ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների ներգրավմամբ: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
 
Գործնական վարժանքներին մասնակցում են հրաձգային, հրետանային, տանկային, ավիացիոն և հակաօդային պաշտպանության ուժեր և միջոցներ զորքերի միացյալ խմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի գլխավորությամբ։
 
Զորավարժությունների ընթացքում խաղարկվում են պաշտպանության և հակահարձակման էլեմենտներ, կատարելագործվում է ստորաբաժանումների ղեկավարումը համատեղ խնդիրների կատարման ժամանակ, հստակեցվում է փոխգործակցությունը ռազմական անվտանգության ապահովման առումով:
 
Ընդհանուր առմամբ, Հայաստանում «Կովկաս -2020» զորավարժություններում ներգրավված է ավելի քան 1․5 հազար մարդ և շուրջ 300 միավոր ռազմական տեխնիկա։
 
Ստեփանյանը:   Գործնական
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 134 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար