ՊԵԿ օպերատիվ-ծառայողներին կտրամադրվի մարտական զենք


ՊԵԿ օպերատիվ-ծառայողներին կտրամադրվի մարտական զենք

  • 24-09-2020 12:00:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնում «Զենքի մասին» ՀՀ օրենքում: Համապատասխան նախագիծն ընդունվեց գործադիրի նիստում:
 
Ըստ հիմնավորման, փոփոխությունները պայմանավորված են ՀՀ պետական եկամուտների կոմիտեին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ, որը նախատեսվում է օգտագործել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար:
 
««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են, ի թիվս այլ նպատակների, մաքսանենգության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը», – նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն