Նոր ընթացակարգով գյուղական համայնքների որոշ փողոցներ կսալապատվեն


Նոր ընթացակարգով գյուղական համայնքների որոշ փողոցներ կսալապատվեն

  • 24-09-2020 14:55:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարությունն ընդունեց որոշում, որով կարգավորվում է համայնքային ճանապարհների, փողոցների կառուցման և բարեկարգման աշխատանքների ընթացակարգը:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարությունը երկար ժամանակ քննարկում է գյուղական, տեղական նշանակության ճանապարհների որակի լավարկման հարցը, քանի որ գյուղերում շատ փողոցներ ուղղակի հողային վիճակում են: «Մեզ համար ռազմավարական խնդիր է գյուղական համայնքներում կյանքի որակի փոփոխությունը: Նաև Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ մենք ընդգծել ենք, որ բնակավայրը պետք է ինքնին չնշանակի որոշակի ապրելակերպ:
 
Շատ դեպքերում ռելիեֆից, համայնքի բյուջեից կախված, նաև զուտ գեղագիտական նկատառումներից ելնելով շատ ավելի նպատակահարմար է, որ այդ ճանապարհները ոչ թե ասֆալտապատվեն, այլ սալարկվեն:
 
Եկանք եզրակացության, որ կան համայնքներ, որոնք իրենց ռեսուրսն ունեն, քար կա, քարի հանք կա իրենց տարածքում և կարող են իրենց միջոցներով փողոցների սալարկումն իրականացնել, տեղի բնակիչներին ներգրավել»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ արդեն մի քանի համայնքում փորձում են իրականացնել այդ գործընթացը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն