Մանվել Գրիգորյանի որևէ գույք պետությանը չի նվիրաբերվել. Նարեկ Բաբայան


Մանվել Գրիգորյանի որևէ գույք պետությանը չի նվիրաբերվել. Նարեկ Բաբայան

  • 24-09-2020 15:32:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի տեղեկացմամբ՝ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի որևէ գույք պետությանը չի նվիրաբերվել:
 
«Հայտարարություններ արվել է իր պաշտպանական կողմից, դրանից հետո որևէ բան տեղի չի ունեցել, քանի որ դատախազությունը ներկայացրել էր, որ այս փուլում նպատակահարմար չէ, որ պետությունն այդ գույքը նվեր ընդունի», – նշել է Բաբայանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն