Կինոկենտրոնը սկսել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում գտնվող նյութերի հավաքագրման, արխիվացման և ուսումնասիրման աշխատանքները

24-09-2020 18:02:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հնարավորություն է ստացել հավաքագրելու, արխիվացնելու և ուսումնասիրելու նախկին «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում գտնվող ժապավենային, ձայնագրային և փաստագրական նյութերը։
 
Կինոկենտրոնի կինոժառանգության բաժինը սկսել է այդ աշխատանքները «Հայֆիլմ» ստուդիայի մոնտաժային սենյակներում։ Կինոստուդիայի փակվելուց հետո, այստեղ
(ինչպես և ստուդիայի այլ բաժիններում) մնացած ահռելի քանակությամբ նյութերը երկար տարիներ գտնվել են անմխիթար վիճակում: Դրանք հիմնականում 1980-90-ականներին արված ֆիլմերի նկարահանումների ամբողջական կամ մասնակի պահպանված նյութերն են, ձայնավորման համար օգտագործված տարատեսակ ձայնագրությունները, ինչպես նաև բուն «Հայֆիլմի» գործունեությանը վերաբերվող վարչական փաստաթղթերը։
 
Աշխատանքները կտևեն առնվազն մեկ ամիս, իսկ նյութերի հետազոտությունն ու մշակումը, թերևս, տարիներ։ Դրանք կհանձնվեն Հայաստանի ազգային կինոկենտրոնի արխիվին, որն այժմ նույնպես գտնվում է վերահաշվառման, ստուգման և գույքագրման փուլում։
 
Հիշեցնենք նաև, որ աշխատանքները և դրանց վերաբերյալ հրապարակումները կունենան շարունակական բնույթ: Կինոլորտի գործիչները ևս կարող են մասնակցել կինոժառանգության բաժնի «շաբաթօրյակներին»։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 244 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար