Խախտում է հայտնաբերվել միայն մեկ հանրային սննդի օբյեկտում.ՍԱՏՄ-ն վերսկսել է ստուգայցերը


Խախտում է հայտնաբերվել միայն մեկ հանրային սննդի օբյեկտում.ՍԱՏՄ-ն վերսկսել է ստուգայցերը

  • 24-09-2020 18:07:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը  վերսկսել է կորոնավիրուսի դեմ տարվող աշխատանքների շրջանակներում իրականացվող ստուգայցերը սննդի շղթայի օպերատորների մոտ՝ հանրային սննդի կետերում, իրացման ցանցում և սննդամթերքի արտադրություններում: Ստուգայցերն ամբողջ հանրապետությունում են, իսկ մայրաքաղաքում տեսուչների դիտարկումների թիրախում այսօր  Դավթաշեն վարչական շրջանի տնտեսվարողներն էին:
 
Խախտում հայտնաբերվել է միայն «Օդալեն» ռեստորանային համալիրում, որտեղ թերի են եղել ջերմաչափման մատյանի գրառումները, իսկ ախտահանման գրանցամատյան ընդհանրապես չի եղել, նաև՝ ոչ բոլոր նախատեսված տեղերում են առկա եղել փակ աղբամաններ և ախտահանիչ միջոցներ: Կազմվել է արձանագրություն:
 
Ի դեպ, այլևս չի գործելու կազմակերպությունների գործունեության կասեցումների պրակտիկան: Այսուհետ սանիտարահիգիենիկ պահանջների խախտման դեպքում կգործի վարչական պատասխանատվություն՝ համաձայն վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի:
Ստուգայցերը կրելու են ամենօրյա բնույթ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն