Անկարան փորձ է անում հակակշիռ ռազմական գոտի ձեվավորել․ Շ․Գանտահարյան

24-09-2020 18:12:55   | Լիբանան  |  Քաղաքական



 
 
Թուրք-ադրբեջանական տանդեմը թափ է հավաքում «մեկ ազգ երկու պետություն» բանաձեւն աշխատացնելու ուղղությամբ եւ երկկողմանիորեն փորձ է արվում ապատեղեկատվությամբ Հայաստանի հետ նախապատերազմական իրավիճակ ստեղծելու, իհարկե պատասխանատվությունը բարդելով հայկական կողմի ուսերին։
 
Այս մասին «Նոյյան Տապան»-ի հետ զրույցում նշեց վերլուծաբան Շահան Գանտահարյանը՝ մեկնաբանելով Անկարայի եւ Բաքվի վերջին հայտարարությունները։ 
 
Ըստ Շ․Գանտահարյանի, ներադրբեջանական
եւ ներթուրքական շարժառիթներ եւս կան։  Ավելի գլոբալ առումով, տավուշյան գործողություններին առընթեր Անկարան անվերջ փորձ է անում ակտիվորեն ներգրավվելու՝ հակամարտությունում դեր վերցնելու նպատակով։ Բայց ոչ միայն դա։ Շ․ Գանտահարյանի վկայությամբ՝ Անկարան աշխարհագրական տարբեր միջավայրերում, հատկապես միջին արեւելյան տարածաշրջանում, խորը խնդիրներ ունի ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երեք երկրների հետ։ Մոսկվան եւ Անկարան ապամերձեցվում են, ԱՄՆ-ը ռազմական առումով օժանդակում է Կիպրոսին, որին սպառնում է Թուրքիան, իսկ Ֆրանսիան թե՛ հյուսիսային Աֆրիկայում, եւ թե՛ Արեւելյան Միջերկրածովում հայտնվել է տրամագծորեն հակոտնյա դիրքերում՝ հարաբերակցաբար Անկարային։
 
Հարավային Կոկվկասում անկայունություն առաջացնելու նախադրյալներ ստեղծելով՝ Անկարան ուղերձներ է ուղարկում աշխարհագրական տարբեր գոտիներում իրեն հակադրված ուժերին ռազմաքաղաքական գործարքների նախապատրաստության միտումով խաղաթղթեր ներկայացնելու համար։ Առաջին հերթին՝ ապամերձեցվող Մոսկվային։
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 967 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար