Սևանի թերակղզու մոտակայքում ավտոմեքենա է այրվել

25-09-2020 10:52:14   | Գեղարքունինքի մարզ  |  Հասարակություն
Գեղարքունիքի ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 25-ին, ժամը 01:



05-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի Շորժայի թերակղզու մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ 
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական
ջոկատից և Արտանիշի հենակետից մեկական մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ M-14 ավտոճանապարհի 45-րդ կմ-ին՝ Արտանիշ և Ջիլ գյուղերի միջանկյալ հատվածում, «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա արգելապատնեշին և այրվել։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։05-ին, մարվել՝ 02։10-ին
 
 ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 137 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար