Ամենայն Հայոց Կաթողիկոսը Իտալիայում կհանդիպի Հռոմի Պապի հետ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը Իտալիայում կհանդիպի Հռոմի Պապի հետ

  • 26-09-2020 13:30:26   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 26-ին հայրապետական այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
 
«Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։ Նորին Սրբությունը նաև իր օրհնությունը կբաշխի Միլանի հայ համայնքին»,-տեղեկացրել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն