Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդհատել է այցը Իտալիա՝ վերադառնում է Հայրենիք


Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդհատել է այցը Իտալիա՝ վերադառնում է Հայրենիք

  • 27-09-2020 10:55:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել հայրենակիցներին.
 
Հայորդիներ,
 
Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը, վերստին խախտելով զինադադարը, ուխտադրուժ կերպով նախահարձակ են եղել շփման գծի ողջ երկայնքով՝ ռմբակոծելով Արցախի խաղաղ բնակավայրեր, այդ թվում և մայրաքաղաք Ստեփանակերտը։
 
Արցախ հայրենի մեր երկիրը վերստին կանչում է մեզ ամենքիս՝ պաշտպանելու մեր ազգի իրավունքները, մեր սրբազան հողը, մեր ապագան ու ազգային արժանապատվությունը։
 
Կոչ ենք անում մեր ժողովրդին միասնության և քաղաքական բոլոր ուժերին՝ ստորադասելու հակասությունները հանուն Հայրենիքի պաշտպանության կարիքների։
 
Այս պահին, այցով գտնվելով Իտալիայում, որի ընթացքում պետք է հանդիպում ունենայինք Մեր սիրեցյալ եղբայր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ, ընդհատում ենք այն և անհապաղ վերադառնում Հայրենիք։
 
Աստված պահապան Արցախ աշխարհին, զորավիգ ու ապավեն՝ մեր քաջազուն զինվորներին ու հրամանատարներին։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն