Պատերազմը վերահսկվում է երկրի Գերագույն Գլխավոր հրամանատարի կողմից. Արցախի ԱԺ նախագահ
27-09-2020 11:11:20 | Արցախ (ԼՂՀ) | Հասարակություն
Քիչ առաջ ավարտվեց ԱՀ ԱԺ արտահերթ նստաշրջանը։ Օրակարգային հարցն Ադրբեջանի կողմից չհայտարարված պատերազմի սանձազերծումն էր Արցախի Հանրապետության դեմ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
«Արցախի նախագահը, ներկայացնելով իրավիճակը, տվեց հանձնարարականներ։
Քիչ հետո հայտարարություններ կլինեն ԱՀ նախագահի, ԱԺ խմբակցությունների և արտգործնախարարության կողմից։
Սիրելի՛ հայրենակիցներ
Պատերազմը վերահսկվում է երկրի Գերագույն Գլխավոր հրամանատարի կողմից։ Արցախի Ազգային ժողովում այժմ քաղաքական հայացքների տարբերություն չկա. մենք միահամուռ ենք Հայրենիքի անվտանգության հետ կապված հարցերի շուրջ։ Այս սրբազան պատերազմում մենք հաղթելու ենք։
Հայկական զինուժն ի վիճակի է կարճ ժամանակամիջոցում կասեցնելու թշնամու գրոհը՝ այն տեղափոխելով հակառակորդի տարածք։ Ապացույցը՝ 1992-1994թթ. պատերազմը և տավուշյան լոկալ պատերազմը։