Հայ ժողովուրդն ամուր կանգնած է իր հողի վրա, թշնամու ցանկացած գործողություն տապալված է. ԱԽ քարտուղար


Հայ ժողովուրդն ամուր կանգնած է իր հողի վրա, թշնամու ցանկացած գործողություն տապալված է. ԱԽ քարտուղար

  • 27-09-2020 12:07:03   | Հայաստան  |  Հասարակություն
 
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆեյսբուքի էջում գրել է. 
 
«Առավոտից Արցախից ստացվող զանգերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հայ ժողովուրդն ամուր կանգնած է իր հողի վրա, և թշնամու ցանկացած գործողություն ի սկզբանե տապալված է: Զինված ուժերը կատարում են իրենց առջև դրված բոլոր խնդիրները:
 
Մենք բոլորս վճռական ենք, և մեզ համար հաղթանակն այլընտրանք չունի:
 
Հետևե՛ք տեղեկատվական հիգիենայի կանոններին»:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play