Մահացել է Շենգավիթ ԲԿ գլխավոր տնօրեն Սերգեյ Ուռումյանը

09-10-2020 15:00:35   | Հայաստան  |  Հասարակություն



Կյանքից հեռացել է «Շենգավիթ» Բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն,
հիմնադիր Սերգեյ Ուռումյանը։ Այս մասին տեղեկացնում է ԲԿ–ի ֆեյսբուքյան էջը։
 
«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է «Շենգավիթ» Բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, հիմնադիր, Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ , ԱԱԻ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Սերգեյ Ալեքսանդրի Ուռումյանը:
 
Բժշկական կենտրոնի բուժանձնակազմը սգում է սիրելի ղեկավարի անժամանակ մահը և իր խորին ցավակցությունը, վշտակցումը հայտնում ընտանիքին, հարազատներին, ընկերներին:
 
Անգնահատելի է Սերգեյ Ալեքսանդրի Ուռումյանի ավանդը առողջապահական համակարգի բարելավման գործում:
 
Նա երդվել էր անձնվիրաբար ծառայել մարդուն՝ հանուն առողջության պահպանման և մինչև կյանքի վերջին պահը չխախտեց երդումը:
 
Հանգչեք խաղաղությամբ:
 
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Երևանի Նոր Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 12-ին ժամը 14:00-ին՝ եկեղեցուց»,– ասվում է «Շենգավիթ» ԲԿ–ի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 109 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար