Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է. Գնել Սանոսյան


Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է. Գնել Սանոսյան

  • 27-09-2020 12:29:36   | Գեղարքունինքի մարզ  |  Հասարակություն
 
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է:
 
«Գեղարքունիքի մարզի սիրելի՛ բնակիչներ,
 
Հակառակորդն Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հետ է մղում հակառակորդի հարձակումները:
 
Ես վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը ամուր կանգնած է պաշտպանության բանակի, ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի զինված ուժերի կողքին և մեր հզոր տղաների գործողությունների սատարողն է:
 
Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է:
 
Ես խնդրում և միաժամանակ հորդորում եմ չմատնվել խուճապի և հետևել միայն պաշտոնական լրատվությանը:
 
Կեցցե՛ մեր Հայրենիքը, կեցցե՛ մեր հզոր ու հաղթական բանակը:
 
Մենք հաղթելու ենք»:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն