Ամենայն հայոց կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ


Ամենայն հայոց կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

  • 27-09-2020 13:09:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Սեպտեմբերի 27-ին հայրապետական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ վարչապետը քննարկել են Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայով պայմանավորված իրավիճակը։ Վեհափառ Հայրապետը շեշտել է աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբման կարևորությունը։
 
Ի դեմս Վարչապետի Նորին Սրբությունն իր զորակցությունն է հայտնել ՀՀ իշխանություններին՝ ընդգծելով միասնական ջանքերի և համախմբվածության կարևորությունը հայրենի Արցախի պաշտպանության և սահմանների անառիկության պահպանման սրբազան գործում։
 
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, Վեհափառ Հայրապետն ընդհատել է իր այցը Իտալիա ու Վատիկան և վերադառնում է Հայրենիք։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play