Թուրքիան կրկին հայտարարել է ադրբեջանին սատարելու մասին
27-09-2020 17:20:31 | Թուրքիա | Քաղաքական
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ մասնավորապես ասում է, որ «Հայաստանը Ադրբեջանին ուղղված հերթական հարձակմամբ կրկին ցույց տվեց, որ տարածաշրջանային խաղաղության և հանգստության համար ամենամեծ սպառնալիքն է հանդիսանում: Թուրք ազգը ինչպես միշտ ադրբեջանցի ժողովրդի կողքին է իր ողջ կարողությամբ», - նշել է Էրդողանը:
Էրդողանը նաև քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակ համանախագահությանը «30 տարի անարդյունավետ աշխատանք տանելու և խնդրի հանգուցալուծումից հեռու լինելու» համար եւ միջազգային հանրությանը մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու և «Հայաստանի հարձակվողականությանը» անհրաժեշտ ու բավարար կերպով չարձագանքելու մեջ:
Թուրքիայի նախագահը համաշխարհային հանրությանը կոչ է արել կանգնել Ադրբեջանի կողքին:
Էրդողանը հայտնել է, որ «Թուրքիան շարունակելու է սատարել ադրբեջանցի եղբայրներին՝ առաջնորդվելով «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»:
Նա միջազգային հանրությանը մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու և «Հայաստանի հարձակվողականությանը» անհրաժեշտ ու բավարար կերպով չարձագանքելու մեջ: