Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայրենակիցներին կոչ է արել չտրվել սադրանքների


Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայրենակիցներին կոչ է արել չտրվել սադրանքների

  • 27-09-2020 17:51:13   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը այնտեղ բնակվող հայրենակիցներին կոչ է արել չմասնակցել մասնավոր նախաձեռնությամբ հավաքների ու չտրվել սադրանքների։
 
«Ստեղծված իրավիճակի հետ կապված, Ռուսաստանում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին կոչ ենք անում զգոնություն ցուցաբերել, չմասնակցել մասնավոր նախաձեռնությամբ հրավիրվող հավաքների, իսկ որևէ սադրանքի դեպքում անպայման դիմել դեսպանատուն», - նշված է Ռուսաստանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում տեղադրված հաղորդագրությունում։
 
Դեսպանությունը նաև զգուշացնում է, որ բացի ռազմական գործողություններից, Ադրբեջանը լայնածավալ ապատեղեկատվություն է տարածում, մասնավորապես, սոցցանցերում, նպատակ հետապնդելով տարբեր գործողություններ հրահրել, այդ թվում նաև այլ երկրների հայկական համայնքներում։
 
Ռուսաստանում բնակվող հայրենակիցներին Հայաստանի դեսպանությունը խնդրում է ձեռնպահ մնալ չստուգված լուրեր տարածելուց, ղեկավարվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ և չտրվել սադրիչ գործողությունների։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը