Փաշինյանը եւ Պուտինը քննարկել են սրացումը շփման գծում
27-09-2020 19:41:23 | Հայաստան |
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ինչպես տեղեկացնում են Կրեմլի մամլո ծառայությունից, երկու երկրների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում այսօր վաղ առավոտյան սկսված ռազմական բախումների խնդիրը:
«Ռուսական կողմը խորն անհանգստություն է հայտնել ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման կապակցությամբ: Նշվել է, որ կարևոր է անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն առճակատման հետագա սրացումը կանխելու համար: Ամենակարևորն է՝ դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասվում է հաղորդագրությունում: