Եթե 24 ժամվա ընթացքում Ադրբեջանը իր զորքերը չվերդարաձնի ելման դիրքեր. ադրբեջանական ողջ կապիտալը պետք է առգրավվի. Միխայիլ Դելյագին


Եթե 24 ժամվա ընթացքում Ադրբեջանը իր զորքերը չվերդարաձնի ելման դիրքեր. ադրբեջանական ողջ կապիտալը պետք է առգրավվի. Միխայիլ Դելյագին

  • 27-09-2020 20:59:04   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

mediatime.am Ադրբեջանն է բացարձակ ագրեսորը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռուս հայտնի տնտեսագետ, Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտի տնօրեն Միխայիլ Դելյագինը՝ ադրադառնալով Արցախում տեղի ունեցող իրադարձություններին:
 
«Պետության նորմալ ղեկավարությունը պետք է արձանագրի. եթե 24 ժամվա ընթացքում Ադրբեջանը իր զորքերը չվերդարաձնի ելման դիրքեր, ապա ադրբեջանական և նրա հետ կապված ողջ կապիտալը պետք է առգրավվի պետության օգտին: Սա նվազագույնը»,- գրել է նա:
 
Հիշեցնենք, այսօր վաղ առավոտյան հակառակորդը հարձակում է գործել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկայնքով: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը և մայրաքաղաք Ստեփանակերտը:
 
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ռազմական դրություն և զորահավաք է հայտարարել:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play