Վայոց ձորի մարզում 7 ամսում արձանագրվել է կորոնավիրուսի 478 դեպք

13-10-2020 14:53:00   | Հայաստան  |  Հասարակություն



 
ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 478 դեպք:
 
Վայոց ձորի մարզպետարանից հայտնում են,
որ փաստացի բուժում է ստանում 115 քաղաքացի: Առողջացած անձանց թիվը՝ 349:
 
Մարտի 16-ից հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 2450 նմուշառում, վերահսկվել է՝ 2159 մեկուսացված անձ։
 
Մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝ 14:
 
Հանրապետությունում COVID-19 համավարակով պայմանավորված, խնդրում ենք, պահպանել անվտանգության կանոնները՝
 
- կրել դիմակ.
- հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը.
- ախտահանել հաճախակի հպման մակերեսները.
- պահպանել սոցիալական հեռավորություն:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 89 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար