Վրաստանի ԱԳՆ-ն ռազմական բեռների տեխափոխման հետ կապված հերթական հայտարարությունն է տարածել

13-10-2020 15:09:11   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը՝ իր տարածքով ռազմական բեռներ տեղափոխելու հետ կապված հերթական հայտարարությունն է տարածել:
 
«Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան պատասխանում է մի շարք լրատվամիջոցներում տարածված՝
Վրաստանով հարևան հանրապետություններ ռազմական բեռներ տեղափոխելու մասին ապատեղեկատվությանը:
 
Լաշա Դարսալիան բացատրում է, որ Ղարաբաղյան զինված հակամարտության սրացումից անմիջապես հետո ռազմական բեռի տարանցումը ինչպես Ադրբեջան, այնպես էլ Հայաստան դադարեցվել է: Իսկ թռիչքները, որոնք օդային տարածքում իրականացվում են, Վրաստանին հասանելի տեղեկատվության համաձայն, ունեն մարդասիրական և քաղաքացիական բնույթ և համապատասխանում են ICAO- ի ստանդարտներին», — նշվում է արտգործնախարարության հայտարարության մեջ:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 80 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար