Հացի փռերում, ալրաղացներում եւ այլ ձեռնարկություններում առաջ է եկել լրացուցիչ աշխատուժի կարիք. Արցախը դիմում է օգնության


Հացի փռերում, ալրաղացներում եւ այլ ձեռնարկություններում առաջ է եկել լրացուցիչ աշխատուժի կարիք. Արցախը դիմում է օգնության

  • 28-09-2020 12:50:28   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով օգնել: Հայտարարության մեջ ասվում է.
 
Սիրելի մայրեր և քույրեր,
 
Պատերազմական վիճակի պատճառով հացի փուռերում, ալրաղացներում և վերամշակող ձեռնարկություններում առաջ է եկել լրացուցիչ աշխատուժի կարիք: Պետությունը ձեր կարիքը զգում է:
 
Կոչ ենք անում համալրել այդ թափուր աշխատատեղերը: Զբաղվածության խնդրի լուծումից զատ, դուք ձեր ծանրակշիռ ներդրումը բերած կլինեք մեր հաղթանակի գործին:
 
Զորակոչային տարիքը լրացած հարգելի հայրենակիցներ, նշված աշխատավայրերում կա նաև աշխատուժի կարիք: Կոչ ենք անում ձեր ներդրումը բերել:
 
Կարող եք զանգել հետևյալ հեռախոսահամարներով՝ 097 202 494, 047 97 17 39:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play