Արցախ. Իսրայելը վերջին ուժերն է նետում հայերի դեմ

13-10-2020 16:49:43   | Աբխազիա  |  Ի՞նչ է գրում մամուլը



Շուշի, իսրայելական LORA բալիստիկ հրթիռի հարվածի հետեւանքները, 2020 | Reuters
 
 
Ezerk.am. Հայկական բանակի հերոսական դիմադրությունը Իսրայել-Թուրքիա ահաբեկչական տանդեմի ծրագրերին վաղ թե ուշ թեւակոխելու է բանակցային փուլ: Խաղաղ հայ բնակչության շրջանում իսրայելական զենքի թողած թավ կարմիր հետքը եւ Բաքվի բացահայտ ցեղասպան նկրտումները հիմք են ստեղծել, որպեսզի Արցախը դե-յուրե անջատվի այսպես կոչված «Ադրբեջանից»: Այսպիսով, հարցականի տակ է դրվելու հրեից զենքի հաղթանակի սրբազան դոգման: Թել-Ավիվի Լիքուդական վերնախավի համար դա անընդունելի է թե՛ գալիք միլիարդավոր եկամուտների կորստյան, թե՛ գաղափարային ջախջախման, նաեւ այլ «հատուկ» հանգամանքներով
 
Հանգամանքների մասին կասենք քիչ ուշ եւ մանրամասն: Ինչպես արդեն պարզվել էր [Եզերք, 1], Արցախյան պատերազմների հրահրմանը եւ իրազեկային ապահովմանը Իսրայել պետությունը գրեթե մեկ տասնամյակ է ինչ առաջնային ուշադրություն է հատկացնում: Մասնավորապես ուժգին է այդ երկրի հակահայ քարոզչությունը Ռուսաստանում: Իսրայել պետության շահերը անթաքույց պաշտպանող լրագրողների ստվար եւ, ընդունենք, ազդեցիկ բանակը ինքնուրույն եւ Բաքվի հետ ձեռքձեռքի տված բառացիորեն օրուգիշեր մշակում է տեղացիների անխռով ուղեղները:
 
Իսրայելի թիրախում Արցախի անկախությունն է
 
Հիմա, երբ հիմնականում Իսրայելի պետական ընկերությունների արտադրած հարվածային եւ ինքնաոչնչացող ԱԹՍ-ների եւ ականանետային-հրթիռային համակարգերի շնորհիվ Բաքուն, իր կարծիքով, մոտ է հայերի կամքը կոտրելուն, այդ իրազեկային բանակը նետվել է Հայաստանի դեմ վճրական ճակատամարտի:
 
Ներկայացնենք հակահայ բազմաթիվ ելույթներով հայտնի մոսկովյան Նեզավիսիմայա Գազետայի գլխավոր խմբագիր Կոնստանտին Ռեմչուկովի՝ Էխո Մոսկվի ռադիոկայանին տված հարցազրույցի
սղագրությունը:
 
Կոնստանտին Ռեմչուկով – վերջին մի քանի տասնամյակների ընթացքում այս հակամարտության մեջ նորն այն էր, որ Ադրբեջանը վճռական է լուծելու այդ խնդիրը: Հետևաբար, Ադրբեջանը մտավ այս հակամարտություն, որպեսզի վերադարձնի այդ տարածքները:
 
Եւ նա այդ խնդիրը լուծում է ռազմական ճանապարհով: Հայաստանը ճանաչի դա՝ թե ոչ: Եւ մերոնք [ռուս պաշտոնյաները], իհարկե, ծանր վիճակում են: Քանի որ Փաշինյանը խոսում է ամբողջ աշխարհի հետ ազգի ինքնորոշման սուրբ իրավունքի մասին, իսկ ադրբեջանցիները խոսում են տարածքային ամբողջականության սուրբ իրավունքի մասին: Սրանք բացարձակապես նույն փաստարկներն են, որոնք մենք օգտագործել ենք Ղրիմում և Կոսովոյում:
 
Եթե մենք գործում ենք Ղրիմի տրամաբանությամբ, ապա… այստեղ [Արցախում] պարզ չէ, թե ով ունի ​​այդ ինքնորոշման իրավունքը՝ հաշվի առնելով Ղարաբաղից մեկ միլիոն փախստականներին, որոնք գտնվում են Ադրբեջանում:
 
Հետևաբար, ասում եմ, այստեղ նույնիսկ խոսք չի կարող լինել այս [ինքնորոշման] մասին:
 
Ալիեւը հարցը արդեն լուծեց բռնի կերպով: Եւ խնդիրը, կարծում եմ, բոլորի առջեւ է ծառանալու՝ ֆրանսիացիների, ամերիկացիների, ռուսների, որպեսզի համոզեն Փաշինյանին, որ այս պահի դրությամբ վերջ, այդպես է:
 
 
 
 
Կոնստանտին Ռեմչուկով, Նազավիսիմայա Գազետայի սեփականատեր եւ գլխավոր խմբագիր, Էխո Մոսկվի ռադիոկայանի շաբաթական հակահայ ելույթների հեղինակ | tvc
 
 
Կարելի է եւ չմեկնաբանել Ռեմչուկովի հուսահատ հիստերիան, սակայն հարկ է պարզաբանել Իսրայելին հուզող «հատուկ հանգամանքները»:
 
Առաջինը
 
Հայերի սպանություններից առաջացող բազմամիլիարդ եկամուտներն են: «Եւ սպանել խաղաղ բնակչությանը, հարվածել հայերի կրոնական պաշտամունքի օբյեկտին, եւ՛ միաժամանակ պատերազմում միջազգայնորեն հաղթած ճանաչվել»՝ ահա Իսրայելի բաղձալի բանաձեւը: Բանաձեւի վերջին բաժնի բացակայության, այն է Արցախի անկախության դեպքում իսրայելական զենքը պարտված է լինելու: Կամ հաղթում ես Արցախին, կամ պարտվում: Ընկնելու է զենքի վարկը, չեղարկվելու են նորանոր միլիարդ ամերիկյան դոլարների սպասված գործարքները:
 
Երկրորդ
 
ԱՄՆ ֆինանսական հետախուզության փաստաթղթերի արտահոսքի շնորհիվ պարզվել է [Եզերք. 2], որ Իսրայել պետությունը սպառազինության գործարքների նվազագույնը 10%-ի չափով «ատկատ» է տրամադրել Ալիեւին եւ դրանից էլ մի մաս հատկացրել կեղտոտ գնահատվող գործարքները «ծածկող» ռուսական մի բանկի, որի բաժնետեր է Վլադիմիր Պուտինի մերձագույն զինակից, ռուսական սպառազինության գլխավոր վաճառական Ռոստեխ-Ռոսվոորուժենիյե կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովի տիկինը: Միայն Բաքվի հաղթանակը կարող է ծածկել Թել-Ավիվ-Բաքու-Մոսկվա կոռուպցիոն վերնախավային ցանցի իրական մասշտաբները:
 
Ռեմչուկով. – «… հետևաբար, ասում եմ, այստեղ նույնիսկ խոսք չի կարող լինել այս [ինքնորոշման] մասին
 
Երրորդ
 
Թուրքիայի թիկունքում Իսրայելը վարում է իր աշխարհաքաղաքական խաղը, որն ուղղված է ոչ միայն Հայատանի,
այլեւ մեծապես Իրանի դեմ: Բաքվի հաղթանակը, Թել-Ավիվի մտահղացմամբ, պետք է առաջացնի «ադրբեջանական» տարրի ապստամբություն Իրանի հյուսիսային շրջաններում: Այսպիսով, Բինյամին Նեթանյահուի եւ արբանյակների Լիքուդական գաղափարախոսության շրջանակներում վճռական պարտության են ենթարկվելու հրեա ազգի քաղաքակրթական միակ հազարամյա ախոյանները՝ հայերն ու պարսիկները: Հայերի հանդեպ խորագույն հոգեբանական բարդույթը, որի արմատները ձգվում են մինչեւ Տիգրան Մեծի կողմից Երուսաղեմի գրավումը եւ ավելի վաղ ժամանակներ, հիրավի, տարել է Բիբի Նեթանյահուի հանգիստը:
 
Ինչպես համոզվում ենք, հանգամանքները ավելի քան լուրջ են՝ տարածվելով գռեհիկ երեսուն դահեկանից մինչեւ ազգային իդեա-ֆիքս: Իրազեկային պատերազմի ասպարեզ նետված ռեմչուկովների ջղաձգումները հիմնավոր են եւ ծայրաստիճան վտանգավոր: Դարմանը պարզ է եւ թանկարժեք՝ հայի խելք, կորով եւ միասնություն:
 
 
 
Էլլի Յոսեֆ: Զենքի արգելափակման հայցով Իսրայելի Գերագույն դատարան դիմած եւ հացադուլավոր այս ազնիվ հրեան մարտնչում է իր ժողովրդի պատվի համար | youtube
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 1545 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար