Կրեմլը կոչ է անում իր գործընկեր երկրներին կրակի մեջ յուղ չլցնել (Պեսկով)


Կրեմլը կոչ է անում իր գործընկեր երկրներին կրակի մեջ յուղ չլցնել (Պեսկով)

  • 29-09-2020 15:17:50   | Ռուսաստան  |  Քաղաքական

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ «Կրեմլում վստահ են, որ Լեռնային Ղարաբաղի համար հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանին եւ Հայաստանին հնարավոր ռազմական օգնության մասին հայտարարությունները միայն յուղ են լցնում կրակի մեջ եւ պետք է համոզել կողմերը վերադառնալ հարցի քաղաքական-դիվանագիտական միջոցով լուծմանը։ Երեքշաբթի լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը։
 
Ըստ նրա, «Կրեմլում առաջին հերթին ելնում են կրակի եւ ռազմական գործողությունների արագ դադարեցման անհրաժեշտությունից։ Որեւէ ռազմական աջակցության կամ ռազմական ակտիվության մասին ցանկացած հայտարարությունները միանշանակ յուղ են լցնում կրակի մեջ։ Մենք կտրականապես դեմ ենք դրան եւ մենք համաձայն չենք նման հարցադրմանը»,- ասել է Պեսկովը։
 
«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, հատկապես մեր գործընկեր երկրներին՝ ինչպիսիք է Թուրքիան, անել ամեն հնարավորը, որպեսզի համոզել հակամարտող կողմերին դադարեցնել կրակը եւ վերադառնալ այս խորացած հակամարտության (բառացի՝ հին, անբուժելի դարձած՝ ՆՏ) խաղաղ կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական եղանակներով»,- նշել է Պեսկովը։

 

Աղբյուր՝ https://tass.ru/

Նոյյան տապան  -   Քաղաքական