Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ


Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ

  • 29-09-2020 17:56:59   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական



Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ ինտենսիվ մարտական գործողությունները շարունակվում են: Հակառակորդը զրահատանկային ստորաբաժանումների ներգրավմամբ ձեռնարկել է գրոհներ հյուսիսային և հյուսիս արևելյան ուղղություններով:

ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ մարտ են վարում՝ հուժկու հարվածներ հասցնելով հակառակորդի հարձակվող ստորաբաժանումներին: Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ: Հակառակորդի մյուս կորուստների թիվը ճշտվում է: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ը։

Նոյյան տապան  -   Քաղաքական