Արտակ Բեգլարյանը հանդիպել է ԿԽՄԿ-ի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնին


Արտակ Բեգլարյանը հանդիպել է ԿԽՄԿ-ի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնին

  • 29-09-2020 18:10:23   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնին:
 
Արտակ Բեգլարյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ հարձակման հետևանքների վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության նախնական արդյունքները:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն