Սա առանձին դիրքերի պատերազմ չէ, սա ավելի մեծ նշանակության պատերազմ է (Արծրուն Հովհաննիսյան)


Սա առանձին դիրքերի պատերազմ չէ, սա ավելի մեծ նշանակության պատերազմ է (Արծրուն Հովհաննիսյան)

  • 29-09-2020 23:10:05   |   |  

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նոր տեղեկություններ հաղորդեց սեպտեմբերի 29-ի երեկոյան դրությամբ: Մասնավորապես, տեղեկացվեց, որ «Պատերազմի սկսելու առաջին պահից ի վեր հակառակորդը կորցրել է կենդանի ուժ` 790 զինծառայող, որից 180-ը` Քարվաճառի ուղղությամբ, մոտավոր տվյալներով կա 1900 վիրավոր բոլոր ստորաբաժանումները միասին վերցրած, հայկական ստորաբաժանումները 137 տանկ ենք խոցել և զրահատեխնիկա հակառակորդի, ոնչացվել է ադրբեջանական 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ և մեկ ինքնաթիռ»։ 
 
«Այսօր աննախադեպ էր այն իմաստով, որ հարձակման ենթարկվեց նաև Հայաստանի Հանրապետության Վարդենիսի տարածաշրջանը, հարձակման ենթարկվեց ավիացիոն, հրթիռային և օդային հարձակման այլ միջոցներից, մասնավորապես մարտական ԱԹՍ-ներից: Մենք մանրամասնորեն ցույց տվեցինք ողջ աշխարհին` ինչպես է թիրախավորվում խաղաղ բնակչությունը, քաղաքացիական ենթակառուցվածքները», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
 
Նա նաեւ հայտարարեց․ «Սա առանձին դիրքերի պատերազմ չէ, սա ավելի մեծ նշանակության պատերազմ է»: