ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ղարաբաղի հարցով հանդես է եկել հայտարարությամբ (armtimes.com)


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ղարաբաղի հարցով հանդես է եկել հայտարարությամբ (armtimes.com)

  • 30-09-2020 08:37:23   |   |  

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Տեղի է ունեցել փակ քննարկում, քննարկման արդյունքով ՄԱԿ-ի ԱԽ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
 
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն անհանգստություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդումների առնչությամբ։
 
ԱԽ անդամները վճռականորեն դատապարտում են ուժի գործադրումն ու ցավում՝ զինծառայողների շրջանում ն զոհերի ու քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ։
 
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն աջակցում են կազմակերպության Գլխավոր քարտուղարի՝ կողմերին ուղղված կոչին՝ հորդորելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունն ու անմիջապես վերադառնալ կառուցողական բանակցությունների դաշտ։
 
ԱԽ անդամները հայտարարում են ԵԱՀԿ Մինասկի խմբի համանախագահներին լիակատար աջակցության մասին ու կոչ են անում կողմերին համագործակցել նրանց հետ՝ առանց նախապայմանների երկխոսության շուտափույթ վերսկսման համար»։
 
Աղբյուր՝ www.armtimes.com