Մենք չենք թիրախավորելու Ադրբեջանի քաղաքացիական բնակավայրերը. Պողոսյան


Մենք չենք թիրախավորելու Ադրբեջանի քաղաքացիական բնակավայրերը. Պողոսյան

  • 30-09-2020 10:54:42   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Երբևէ որևէ տարբերություն չենք տեսնում սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիների ռմբակոծության կամ այսօր արդեն Ստեփանակերտի  ուղղությամբ կրակոցների միջև, որովհետև հակառակորդը թիրախավորում է քաղաքացիական անձանց՝ հայտարարել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
 
«Մենք համարում ենք, որ սա Ադրբեջանի կողմից  միջազգային հանցագործության  դրսևորումներ են: Առաջին հերթին մեր  գործընկերների միջոցով ուզում ենք մեր  խոսքն ուղղել միջազգային հանրությանը, որ  ավելի ակտիվ լինեն և թույլ չտան, որ  այն հանցագործությունները, որոնք  աշխարհի առաջ  իրականցնում է Ադրբեջանը՝ շարունակվի: Մենք ի վիճակի ենք պաշտպանելու մեր հայրենիքը և Ադրբեջանը ստանալու է  ՊԲ-ի կողմից հուժկու հարված, բայց երբեք մենք չենք թիրախավորելու նրանց քաղաքացիական բնակավայրերը: Սա մեզ համար ոչ միայն կարմիր գիծ է, այլ սկզբունքային հարց»,-ասաց ԱՀ նախագահի խոսնակը:
 
Ըստ նրա,Ադրբեջանը միջազգային իրավուքնի տեսակետից ևս շատ կարևոր դատապարտելի տարր է իրականացնում և հենց իր խաղաղ բնակավայրերում է տեղադրում ռազմական օբյեկտները, որտեղից էլ հրետակոծում են մեր խաղաղ բնակավայրերը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play